Այսօր՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում Պուտինի հրավերով։
«Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել քաղաքական, առեւտրա–տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը, կդիտարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցերը»,– ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՌԴ նախագահն այցով գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: