ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նրան տեղեկացրել է Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների արդյունքների մասին: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ մենք, իհարկե, չէին կարող շրջանցել ղարաբաղյան հիմնախնդրի թեման: Անշուշտ, մեծ հաճույքով Ձեզ կտեղեկացնեմ Բաքվում մեր զրույցի արդյունքների մասին», -աղբյուրի փոխանցմամբ, հայտարարել է Պուտինը՝ Կրեմլում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: