▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների և շփումների մեջ չէ և չի եղել. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն անդրադարձել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմի այն հայտարարությունը, թե Անկարան շփումների մեջ է ԼՂ հակամարտության երկու կողմերի հետ էլ:

Այս առիթով նա մասնավորապես նշել է.

«Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների և շփումների մեջ չէ և չի եղել»: Տիգրան Բալայանը հավանական է համարել այն, որ միգուցե թուրք դեսպանը նկատի է ունեցել հակամարտության կողմ արցախյան իշխանություններին, սակայն այդ հարցը պետք է ուղղել նրանց:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ-ում թուրք դեսպանը հայտարարել էր, թե Անկարան շփվում է ԼՂ հակամարտության երկու կողմերի հետ էլ:

Russia Today գործակալությունում մամուլի ասուլիսին դեսպանն ասել էր. «Թուրքիան հսկայական ուշադրություն է դարձնում այդ խնդրի լուծմանը: Մենք փորձում ենք մեր մակարդակում երկխոսություն կառուցել հակամարտության երկու կողմերի հետ էլ»:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին