a1plus.am-ը գրում է. ամռան ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը լսել է հայաստանցիների եւ ղարաբաղցիների կարծիքը Սերժ Սարգսյանի մասին. «Իրենք չեն ուզում Սերժ Սարգսյանը ընդունենք նախագահ լինի, բայց իրենք ընդունում են, որ Սերժ Սարգսյանը պատմական ֆիգուր է»:
Պատմական այդ ֆիգուրից Համլետ Հարությունյանը չի կարող վկայակոչել գոնե մեկ ինտելեկտուալ միտք, որը կմնա պատմության մեջ, թեպետ նրան գիտի 30 տարի. «Եթե ես անգիր ասեմ, սխալ կլինի»:
Սակայն այդ մարդուն Հանրապետական պատգամավորն ուզում է տեսնել իշխանության մեջ նաեւ խորհրդարանական կառավարման համակարգում: Ասենք, ուրիշ տարբերակ էլ չկա. «Սերժ Սարգսյանը խնդիր չունի իշխանության մեջ մնալու համար»:
Բոլորը դատապարտված են Սերժ Սարգսյանին ընդունել այնպես, ինչպես ինքը կա: Նա մի մարդ է, որը սեփական ոչինչ չունի. «Նա տուն չունի, որ գնայի ասեմ՝ արա, էս ինչ տուն է»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում