▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն արդեն Երևանում է

Ըստ ասեկոսեների, Սերժ Սարգսյանը  ձեռնամուխ է եղել, այսպես կոչված, «ժողովրդական համաձայնության» կառավարության ձևավորմանը:  

Արդեն երրորդ օրն է, ինչ Երևանում է այն մարդն, ում, ըստ տարածված տեղեկությունների, Սերժ Սարգսյանն առաջարկելու է վարչապետի պաշտոնը:

Նա «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է:

Հիշեցնենք, սակայն, որ, եթե վերջինս համաձայնի ղեկավարել կառավարությունն, ապա կպաշտոնավարի մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները, որից հետո պետք է կազմավորվի նոր կառավարություն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին