▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ազգակցական կապ ունեն Կարեն Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Վերջին օրերի ամենաքննարկվող կերպարը՝ Երևանի նախկին քաղաքապետ ու , ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի հաջորդ վարչապետ Կարեն Կարապետյանը  ծնվել է Լեռնային Ղարաբաղում:

Նրա կենսագրականում երկար տարիներ, իբրև ծննդավայր, նշվում էր Ստեփանակերտը, սակայն, ըստ ասեկոսեների, Կարեն Կարապետյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում: 

Ի  դեպ, այս գյուղում է ծնվել  նաև  ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը:

Նույն ասեկոսեների համաձայն՝ Կարեն Կարապետյանը ազգակցական կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն այս մասին կողմերը չեն խոսում ու նաև՝ մեկնաբանություններ չեն տալիս:

 

Ա.Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին