«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Առաջարկը Ազատության հրապարակում իր ելույթում հնչեցրեց վարչության անդամ Լենա Նազարյանը։
Նրա խոսքով, Փաշինյանին առաջադրում են իշխանափոխության գործընթացն արագացնելու, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուն նպաստելու համար։
Առաջիկայում կուսակցությունը բանակցություններ է սկսելու ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ ստվերային կառավարություն ստեղծելու համար։