«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք է մատակարարում, սակայն Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով: Այդպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենք ենթադրում ենք, որ ռազմավարական հարաբերություններ ունենք երկու երկրների հետ,- այս մասին Մոսկվայում «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:Նա ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ապա Ուորլիքի հաղորդմամբ դեևս ոչ մի համաձայնություն չկա: