▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի գլխավոր խորհրդականը Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաների ցանկում էր

«ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաների ցանկում էր, որից ազատվելը ժամանակին դարձել էր անհնար։ Եվ այժմ նա նորանշանակ վարչապետի գլխավոր խորհրդականն է։ Շատ խոստումնալից սկիզբ է։
Կարեն Կարապետյանին կամ այդ նշանակումը պարտադրվել է, կամ նա ընդհանրապես չգիտե Հայաստանը։ Նման կադրերով փոփոխությունների հակասիմվոլ կդառնաս» ,-գրել է Մամուլի Ազգային ակումբի նախագահ  Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով վարչապետ  Կարեն Կարապետյանի որոշմանն՝ Գագիկ Մարտիրոսյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական:

 

Գագիկ  Մարտիրոսյանը բոլոր վարչապետերի օրոք զբաղեցրել է բարձր պաշտոններ. 

Վազգեն Մանուկյանի, ապա Գագիկ Հարությունյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ շինարարության մինիստր, ՀՀ շինարարության նախարար (1990 - 1993 թթ.):

Խոսրով Հարությունյանի, ապա Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ կառավարություն՝ ՀՀ պետնախարար (1993 - 1995 թթ.):

Արմեն Սարգսյանի, ապա Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ էներգետիկայի նախարար (1995 - 1998 թթ.):

Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1998 - 1999 թթ.):

Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի, ապա նրա եղբոր` Արամ Սարգսյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ վարչապետի խորհրդական (1999 թ.):

Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդականի արտականությունները կատարող (2001 -2002 թթ.): Այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (2002 -2004 թթ.):

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք եղել է  ՀՀ վարչապետի խորհրդական (2004 -2008 թթ.):

Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք եղել է ITERA International Energy L.L.C (ք. Մոսկվա)` շինարարության եւ էներգետիկայի հարցերով փոխնախագահ (2008-2014թթ.):

Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք էլ Գագիկ Մարտիրոսյանը  եղել է Սանկտ Պետերբուրգի «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ խորհրդի նախագահ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին