▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ  քաղաքական շրջանակներում Արմեն Ամիրյանի անունը կրկին շրջանառվում է որպես մշակույթի նախարարի պաշտոնի թեկնածու:

Ճիշտ է՝ Արմեն Ամիրյանի անունը մի քանի անգամ շրջանառվել է իբրև մշակույթի նախարարի  առավել հավանական թեկնածու, սակայն ոլորտն ավելի քան 10 տարի իր ձեռքն առած Հասմիկ Պողոսյանը կարողացել է համոզել Բաղրամյան 26-ին, թե ինքը ոչ միայն լավ է ծառայում մշակույթին, այլ նաև՝ իշխանությանը: 

Այս անգամ սակայն Հասմիկ Պողոսյանի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել , ինչով էլ պայմանավորված է վերջին օրերին նրա մոտ նկատվող դեպրեսիան:  

Ի դեպ, ըստ տարածված կարծիքի, մշակույթի ոլորտի մարդիկ այնքան դժգոհ էին Հասմիկ Պողոսյանից, որ չէին կարևորում, թե ով կփոխարինի նրան, միայն նախարարի աթոռը վերցնեն այն «սեփականաշնորհած» տիկնոջից:

Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը Հանրային ռադիոյի նախկին տնօրենն է, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ:

Հավելենք, որ ժողովրդի որոշ զանգվածի մոտ  համակրանք ունեցող Արմեն Ամիրյանին հնարավոր պաշտոն տալու լուրերին զուգահեռ համացանցի օգտատերերն իրենց գոհունակությունն էին հայտնում, սակայն նաև  կարծիք  հայտնում, որ «Հայաստանում ներկայիս համակարգի պայմաններում անգամ ամենասուրբ անձը չի կարող մի քանի ամսից ավելի ղեկավարել որևէ ստորաբաժանում՝ կամ կհրաժարվի, կամ կդառնա էնպիսին, ինչպիսին բոլորն են»:

 

Ա.Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին