▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյան, սրանից հետո Երևան չմտնես... Նիկոլ Փաշինյան

Վանաձորի ընտրողների հետ հանդիպմանը ՔՊԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է մրցակից կուսակցությունների, հատկապես, «Լուսավոր Հայաստանի» ու նրա ղեկավար Էդմոն Մարությանի մասին, ով հենց Վանաձորից ընտրված պատգամավոր է: 

Մասնավորապես, խոսելով Էդմոն Մարուքյանի՝ այսօր տված հարցազրույցի մասին, որից Նիկոլ Փաշինյանն, իր իսկ խոսքով,  ուղղակի «ապշել է»,  ՔՊԿ նախագահը նշել է .

«Ուրեմն, ի նկատի ունենալով նաեւ ինձ ասում է, Էրեւանից մարդիկ են եկել, Վանաձորում քաղաքական քարոզարշավ են տանում, իբր էրեւանից եկածներն ի՞նչ գործ ունեն Վանաձորում, սենց բան մեկ էլ Մալաթիա Սեբաստիայում էի լսել, երբ Ալեքսանյանի կողմնակիցներն ասում էին՝ էս մեր թաղն ա, կենտրոնից կամ Լենինգրադյանից եկել եք մեր թաղում քարոզարշա՞վ եք անում: Այս թեմային չէի անդրադառնա, բայց չեմ հասկանում հիմա էլ Վանաձորում ուզում են Մարուքյանների կլա՞ն ստեղծել: Ասենք, նոր Սուրիկ Խաչատրյան է ուզում ՀՀ-ում ձեւավորվի, որ էս մեր Վանաձորն է, երեւանցիները չգան: Էդմոն Մարուքյան, եթե երեւանցի ենք, չպիտի՞ գանք ստեղ, ուրեմն սրանից հետո Էրեւան չմտնես, ձեր քուչից, ընդհանրապես դուրս չգաս, ամոթ էլ ա, այ քեզ բան: Ուրեմն ասում եմ՝ չկա տենց մարդ, որ ՀՀ որեւէ գյուղում ինձ ասի դու ստեղից չես, որովհետեւ մենք մեր իրավունքը վաստակել ենք, ՀՀ-ն է իմ հայրենիքը, ես ծագումով իջեւանցի եմ, երբեք չեմ ասել, որ Իջեւանն է իմ հայրենիքը, ՀՀ-ն է իմ հայրենիքը, ՀՀ ցանկացած անկյունն է իմ հայրենիքը, ու ով փորձի իր քուչեն պահի մեզնից, ինքն էդ քուչում էլ կմնա, էդ քուչի մակարդակից չի աճի: Ցավում եմ, որ Էդմոն Մարուքյանն իրանց քուչի մակարդակում էլ մնացել է, իմիջայլոց, իրանց քուչեն որտե՞ղ է, մի հատ ցույց կտաք իրիկունը պիտի գնամ իրանց քուչան տենամ հլը»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին