▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

armLur.am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից: Լուրը ճշտելու նպատակով կայքը փորձել է զրուցել հենց մարզպետի հետ, սակայն հեռախոսազանգերին պատասխանել է նրա վարորդը` նշելով, որ ժամն արդեն ուշ է, և Խաչատրյանն այժմ չի կարող պատասխանել հարցերին` խորհուրդ տալով զանգահարել վաղը:

Լուրը պաշտոնապես,  առայժմ չի հաստատվել:

Հիշեցնենք, որը վաղը կառավարության նիստ է տեղի ունենալու, և Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը ընդգրկված կլինի օրակարգում: Հավելենք, որ սովորաբար այդպիսի հարցերն օրակարգում ավելացվում են նիստից ժամեր առաջ միայն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին