▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Ավետյանը Բաքու է գնացել

Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող,  վտարանդի գրողների միության համահիմնադիրՎահե Ավետյանն այս պահին գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի միջազգային օդանավակայանում:

«Նստած եմ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում. Սպասում եմ մուտքի թույլտվության. Դեռ մտածում են... »,-այսպիսի գրառում է կատարել Վահետ Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում ու լուսանկարներ հրապարակել Բավքի օդանավակայանից:

Վահե Ավետյանն իրեն քաղհալածյալ է համարում, իսկ Հայաստանում նրան շատերը «դավաճանի» պիտակով են որակավորում՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների վերաբերյալ իր տարբերվող տեսակետների համար:

Նշենք, որ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, մի առիթով նա ասնավորապես հայտարարել էր. «Ավելի քան 20 տարի փորձում ենք պայմանավորվել: Մեր լիդերները կարող էին պայմանավորվել մի քանի ժամվա ընթացքում, եթե ցանկանային: Ես բոլոր սերնդի մեր կառավարիչների մոտ տեսնում եմ չպայմանավորվելու ցանկություն : Ինձ թվում է , որ դա փաստ է, որովհետեւ եթե նրանք լուծեն հակամարտությունը, այդ լիդերների, այդ մարդկանց անհրաժեշտությունը պարզապես վերանում է: Այսինքն՝ այդ մարդիկ իրենց իշխանությունը,իրենց բարեկեցությունն ունեն հակամարտության շնորհիվ: Այսինքն՝ մեր ժողովրդի մարգինալ(լուսանցքային) հատվածը հակամարտության շնորհիվ հարստանում է, մնացած բոլորը աղքատ են: Իրականում ժողովուրդը դա հասկանում է, գուցե դա մենք չէինք հասկանում 20 տարի առաջ, 10 տարի առաջ, այժմ արդեն կա համացանց, ամբողջ տեղեկատվությունը մատչելի է: Ժողովուրդը արդեն հասկանում է, որ մեր լիդերները չեն ուզում պայմանավորվել: Պայմանավորվածությունները արվում են թաքուն, ժողովուրդը չգիտի, թե ինչի մասին են խոսում, հանդիպում են մեկ այստեղ, մեկ՝այնտեղ, եւ հետո դուրս են գալիս եւ ասում՝ հանուն բանակցային գործընթացի ինչ-որ բան չենք կարող ասել: Այսինքն՝ ժողովրդին չեն ասում, թե ինչի մասին է խոսքը: Մեր երկու ժողովուրդների մոտ ենթագիտակցորեն այնպիսի զգացում է, որ ինչ-որ գաղտնապահություն է եւ ինչ-որ փաստի առաջ են կանգնեցնում»:  

Asekose.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին