▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակից ով ինչ գողցավ, իրա կամ իրա էրեխու քթից ա դուրս գալու. Սեյրան Սարոյան

Ազգային Ժողովի այսօրվա նիստում իր ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Վերջինս անդրադարձավ 1000-ական դրամներ բանակի համար հավաքելու որոշմանն ու դրա վերաբերյալ հասարակության արձագանքին:

«Ասում են` մեր գեներալները գող ավազակ են, հիշում են, թե ով ինչ գողցավ, ով ինչ տուշոնկա տարավ: Բանակից ով ինչ գողցավ իրա քթիցա գալու, իրա քթից էլ չգա, երեխու քթիցա դուրս գալու: Էդի թողեք Աստծու հույսին: Ասենք թե մի 2-3 հոգի էլ ավազակ են, չի կարելի,  հենց նենց գեներալ չեն դառնում, ուրեմն ինչ որ արժանիք ա ունեցել,պիտի հասկանանք էս օրենքն ինչի համարա: 

Խնդիրն էսօր նրանում ա, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ միասնական ենք սաղս, այ մարդ պիտի պատերազմ լինի՞, որ միասնական լինենք: Հիմա ասում են մեր գեներալները գող ավազակ են, հիշում են, թե ով ինչ գողցավ, ով ինչ տուշոնկա տարավ: Բանակից ով ինչ գողցավ, տուշոնկա գողցավ, իրա քթիցա գալու, իրա քթից էլ չգա, երեխու քթիցա դուրս գալու: Էդի թողեք Աստծու հույսին: Մենք սաղս էլ գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետությունա: Ի՞նչ են ուզում քյասիբից:

Սարգսյան Վիգենը էս փողերն իրա տուն չի տանելու, 100 հատ Սարգսյան Վիգեն կգա կգնա, էս հիմնադրամը կմնա: Ամենահեշտ բանը մարդուն վարկաբեկելն ա: Պետք չի էսքան անվստահություն: Էսի էն փողը չի, որ ուտվի, կանենք խայտառակ: Խնդրանքս ինչա` պետք չի սարքել Հայոց պատմությունը, էն ֆեյսբուքում ինչ ասես գրում են, էս ժողովուրդը երբ պիտի հասկանա, որ ինքն ա իրան պահելու: Մեր հույսը մեր վրա ենք դնելու, միասնական պետք ա լինենք: Էրեկվանից կերան էս նախարարին: Սաղ նույն հարցն են տալիս` դե արի նախարար, կրուտիտ էղի, որ պատասխանես: Բերեք սաղս մաիսնական սիրուն ձևով քննարկենք, նաև հետևենք, որ ճիշտ ըլնենք խղճներիս հանդեպ»: 

Սեյրան Սարոյանի ելույթն ընդունվեց դահլիճի ծափահարություններով, որոնց ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ ՍահակյանՆ ասաց.

«Ճիշտը էդպես պիտի լիներ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին