▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Պետրոսյանին մի՛ դարձրեք ձեր հարազատը.Գ.Սահակյանը՝ Լ.Զուրաբյանին

«90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր` բոլորս միասին:  Ինչ վերաբերում է Աշոտ Նավասարդյանի խոսքին, այդ բոլորը շատ լավ հիշում ենք: Վերջին հաշվով այլ բան է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելը,  մեկ այլ բան` մարդկանց, ովքեր սատարել են նրան: Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը: Նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է ու այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին: 95-ականներին մենք միասին եկել ենք ԱԺ մեկ խնդրով` պաշտպանել ենք Ղարաբաղին, որին վերջում ուզում էիք տայիք: Իսկ ինչ վերաբերում է մեր համագումարին` 7000-ին, 8000-ին, Ձեր խոսքն  այնպես տարեք, որպեսզի դուք էլ կարողանաք մասնակցել ընտրություններին: Մեր 7000-ը, մեր համագումարը ձեր գործունությանը ոչ կանխում է, ոչ էլ մտածում ենք ինչ-որ ձևով կանխել»,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` դիմելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին