▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրիքից էն յան իրանց պապաները բան չեն տեսել.Հեղինե Բիշարյանը` հայ օլիգարխների մասին

«Սա փոքրիկ փոփոխություն է, բայց շատ մեծ խնդիրների հետևանքի արդյունքում է ծնվել: Ոչ բարձր հարթության վրա գտնվող պաշտոնյաներ կան, որոնց անվան հետ կապված են այնպիսի սարսափելի թվեր, որ նույնիսկ մեր մտքով չի անցնում: Մեր ցավը անցյալում է, մեր ունեցվածքը թաղվել է, իսկ հիմա ասում ենք՝ եկեք հանենք այդ գողացածը»,-ԱԺ-ում ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով՝ մերչ երկրում բոլոր ուղղություններով վխտում է կոռուպցիան:

«Երբ բարեգործություն են անում ու հսկայական փող են թափում, մեկը չի ասում՝ հլը մի հատ տեսնեմ, թե ո՞ր փողերից ես բաժանում: կամ, հլը մի հատ վերցրեք Մոնումենտի 10, 20,30 միլիոնանոց տները: Վարպետները դուրս են գալիս ու ասում են, որ կիլոգրամներով ոսկի են օգտագործում՝ պատերը զարդարելու համար: Սա որտեղի՞ց: Ի՞նչ ա, հետները տանելու են այն աշխարհ: Ի՞նչ են անելու: Ախր, ակնհայտ օրինակների հետևից ո՞վ է գնում: Այդ ո՞ւմ պապաներն են Թրամփի հոր նման միլիոնատեր եղել, որ այսքան տարի չենք ճանաչել: Թրիքից էն յան իրանց պապաները բան չեն տեսել: Պատին ծեփում էին, որ հաց թխեն, ուտեն, իսկ նրանց երեխաները ոչ թե միլիոնատեր, այլ միլիարդատեր են ու եկել մեզ սովորեցնում են, թե ոնց անենք, ինչ անենք»,-նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն է, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին