Կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը. նա հայտնի է որպես «Հաց բերող»:
Այս մասին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Եգորյանը:
Արթուր Սարգսյանը սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք:
Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար:
Արթուր Սարգսյանը, ըստ պաշտպանների ներկայացրած փաստաթղթերի, մի շարք հիվանդություններով է տառապում։
Նախորդ շաբաթ դատարանն արձագանքել էր դիմումին՝ պարզաբանումներ պահանջելով Հայաստանի կառավարությունից։