▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուքիասյան-ՀԱԿ կոնսուլտացիաներ են ընթանում

Asekose.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` հունվարի 5-ին «Սիլ-Պլազա Կոնցեռնի» գրասենյակում կայացել է Խաչատուր Սուքիասյանի եւ Լեւոն Զուրաբյանի հանդիպումը, որի ընթացքում նրանք մոտ մեկ ժամ քննարկել են ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունները։

Նման մի հանդիպում եղել է նաեւ ամանորյա տոներից առաջ:

Ինչպես հայտնի է, 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելը բավականին ծանր անդրադարձավ Սուքիասյանների բիզնեսի վրա։

Տարատեսակ հետապնդումների եւ հալածանքների հետեւանքով նրանց պատճառվեց բարոոյական և ֆինանսական մեծ վնաս։ Այնուամենայնիվ, մեզ հայտնի է դարձել, որ Խաչատուր Սուքիասյանը, ով պահպանել է իր հարաբերությունները Հայ Ազգային Կոնգրեսի հետ, տարբեր շրջանակներում ընդգծել է, որ շարունակում է լինել ընդդիմության դիրքերում եւ ՀԱԿ-ին համարում է գաղափարական առանցքային քաղաքական ուժ, որի հետ երկար եւ դժվար ճանապարհ է անցել։

Թե ինչ արդյունքի կհանգեցնեն սկսված այս կոնսուլտացիաները, դժվար է կանխատեսել, բայց մեզ հայտնի դարձավ, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց շարունակման մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին