▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին ապտակ ստացավ Ուկրաինայից

Ադրբեջանական լրատվամիջոցները Ուկրաինայի Հայկական Ազգային Կոնգրեսի Նախագահ Աշոտ Դադիկոյի Ավանեսյանի անունից տարածել են մի կեղծիք, որտեղ նա իբր հանդես է գալիս ադրբեջանամետ հայտարարություններով։

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական բլեֆն արագ բացվեց։ Հերքումը տարածել է անձամբ Աշոտ Ավանեսյանը, ով իր ֆեյսբուքյան  էջում արել է հետևյալ հայտարարությունը.

«Այսօր, հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցներում իմ անունից հրապարակվել է հարցազրույց իբր ինձ հետ, որտեղ հնչել են բացարձակ կեղծ դրույթներ։ Ցանկանում եմ ողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ կեղծ հարցազրույցը կեղտոտ սադրանք է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը եղել և մնում են բարձրագույն արժեք ցանկացած հայի համար, անկախ նրա բնակության տեղից կամ ծննդավայրից։ Միայն նշված պայմանների ապահովման դեպքում հնարավոր է խոսել հետագա կոմպրոմիսներից հակառակորդ կողմի հետ։ Եվ շատ ցանկալի է հասկանալ, թե ինչու և ում է պետք այս կեղծ ինֆորմացիան, որի մասին լսել անգամ չեմ ուզում։

Հ․Գ․ Եվ կարևորը, ես ծնվել են Վարդաշենի շրջանի հայկական Ջալուդ գյուղում և իմ ազգանունը Ավանեսյան է։»

Ապատեղեկատվությունը մեկնաբանել է նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

«Ընկերներ, սա արդեն ծիծաղելի է։ Ադրբեջանական քարոզչության հերթական ձախողումը…Իմ կողմից ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ադրբեջանական վայ քարոզիչների կողմից Ուկրաինայի հայերի մեջ սեպ խրելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Եվ որպես վերջաբան. հարգանքի անարժան ադրբեջանական սադրիչներ, գլուխներդ էլ խփեք պատին, մեկ է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»,-գրել է Անդրանիկ Մանուկյանը։

Atrpet Gragpasht-ի լուսանկարը:

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին