▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ գիտեմ`ինչ է եկել հորս ու պապիս գլխին. Գարո Փայլանը Մեջլիսում խոսել է Հայոց ցեղասպանության մասին և հեռացվել նիստից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը, ինչի համար որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից:

Փայլանն իր խոսքում  մասնավորապես նշել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին զայրացրել է Փայլանի հայտարարությունը: Մեջլիսի փոխխոսնակը պահանջել է Փայլանից ուղղել խոսքերը: Նրա խոսքով այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք չեն կարող ցեղասպանություն որակվել»:

Հայ պատգամավորը շարունակել է իր խոսքը`ասելով հետևյալը.

«Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հորս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»:

Մեջլիսի հայ պատգամավորն այս ելույթի պատճառով զրկվել է երեք նստաշրջանի մասնակցությունից: Վերջինիս խոսքերն հանվել են նիստի արձանագրություններից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին