▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգություն»-ն ընտրություններին կգնա միայնա՞կ, թե՞ դաշինքով

«Ժառանգություն» կուսակցության այնդամները մոտ 3 ժամ տևած քննարկումների արդյունքում  ընդհանուր հայտարարի չեն եկել՝  միայնա՞կ, թե՞ դաշինքով գնալ ընտրություններին: Այս հարցը կքննարկվի ևս մեկ անգամ: 

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ կուսակցությունում զգալի են դաշինքով ընտրություններին մասնակցելու կողմնակիցներն, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ ասել է, որ շարունակում է լինել ընտրություններին միայնակ գնալու կողմնակից:

Հարցին, հնարավոր է տարաձայնությունների ընթացքում լքի կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանը  բացասական է պատասխանել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին