▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է դարձել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը

Ավստրալիայի ամենաշատ բնակչությունն ունեցող նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ է դարձել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը: Այս մասին հայտնում է  ABC-ն:

Գլեդիսը նահանգի առաջնորդ ընտրվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում պատմել է իր ընտանիքի և մանկության մասին: Պատմել է, որ ծնվել է Սիդնեյում, բայց իր ծնողները նոր ժամանած ներգաղթյալներ են եղել, այդ պատճառով նրանք հայերեն են խոսել տանը, և դպրոց գնալիս նա անգլերեն չի իմացել:

«Ես այս մասին շատ չեմ խոսել նախկինում, բայց հայրս մետաղագործ էր, և Սիդնեյում նրա արած առաջին աշխատանքներից մեկը Սիդնեյի օպերայի թատրոնի վրա աշխատելն էր, ինչը մեծ հպարտություն է իմ ընտանիքի համար: Մայրս դպրոցից դուրս է եկել 15 տարեկանում իր ընտանիքին օգնելու համար և բուժքույր է դարձել:Ես հիշում եմ, թե ինչպես էր մայրս ասում ինձ. «Գլեդ, անգամ, եթե դու վստահ չես, թե ուսուցիչն ինչ է քեզանից հարցնում, ձեռքդ բարձրացրու և պատասխանիր»… Ես դա շատ լավ եմ հիշում, դա ինձ օգնել է առաջ գնալ իմ ամբողջ կյանքում»,- պատմել է նա:

Գլեդիսը կղեկավարի 7,5 միլիոն բնակչություն ունեցող նահանգը մինչև 2019 թվականի հաջորդ ընտրությունները:

Բերեջիկլյանը կարևոր դեր է խաղացել հայ համայնքի մտահոգությունները խորհրդարանում ներկայացնելու հարցում և իրազեկել է խորհրդարանականներին կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին