Ֆեյսբուքում Սերժ Սարգսյանի անունով էջ է սկսվել գործարկվել: Համացանցի հայ օգտատերերի աչքից չի վրիպել, որ «Սերժ Սարգսյան» էջը գործակվել է մեկ այլ՝ «Կարեն Կարապետյան» անունը կրող էջի անվանափոխմամբ և այնտեղ փոփոխություններ կատարելով: Օգտատերերի գրառումներից հետո «Կարեն Կարապետյան»-ից «Սերժ Սարգսյան» անվանափոխված ու խմբագրված էջն անհասանելի դարձավ ապա կրկին սկսեց բաց լինել ընթերցողների համար: Հիշեցնենք, որ այսօր Կարեն Կարապետյաննը վերաբացել էր ֆեյսբուքում իր նախորդ էջը, որի մասին պաշտոնապես հայտարարություն էին տարածել վարչապետի օգնականները և այնտեղ տեղադրվել էին կառավարության ղեկավարին վերաբերող հրապարակումներ: Իսկ «Սերժ Սարգսյան» էջում արդեն կան լուանկարներ, հրապարակվել է նրա կենսագրությունը, կարգավիճակն էլ նշվել է՝ «պետական գործիչ»:
Սերժ Սարգսյա՞նն էլ գրանցվեց ֆեյսբուքում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet