▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օհանյանը, Հովհաննիսյանը, Օսկանյանը ընտրություններին կմասնակցեն դաշինքով

Պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարները վաղը հուշագիր են ստորագրելու:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ ոչ թե իրենք են միանում որևէ դաշինքի, այլ, մտահոգված լինելով երկրում ստեղծված վիճակով, երեք պետական գործիչներ միասնական պլատֆորմ են ստեղծում:

Պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարները վաղը հուշագիր են ստորագրելու:

«Համախմբում» կուսակցության խոսնակ Արեգնազ Մանուկյանն էլ հայտնել է, որ վաղը ձևավորվելիք դաշինքի պաշտոնական անվանումն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին