▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքը բոլորի կողմից սպասված իշխանափոխությունը կիրականացնի.Արարատ Զուրաբյան

«Ոչ վաղ անցյալում տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք, արդյունքում ստեղծվեցին նոր իրողություններ: Տարաբնույթ բանակցություններ էին ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջև  և այդ գործընթացի ժամանակ բանակցել ենք նաև Գագիկ Ծառուկյանի հետ ու տեսել որոշակի մոտեցումների նմանություններ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ծառուկյան» դաշինքին միանալու ՀՀՇ-ի որոշման մասին՝ ասաց ՀՀՇ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Արարատ Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է նախկին ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի որոշմանը՝ դադարեցնել կուսակցական գործունեությունը, պարոն Զուրաբյանը նկատեց. «Նա եղել և շարունակում է մնալ իմ ընկերը, բայց լիբերալները բոլոր հարցերում չէ, որ միասնական տեսակետ են ունենում, ես հարգում եմ իր որոշումը»: 

ՀՀՇ վարչության անդամի կարծիքով՝  «Ծառուկյան» դաշինքը կարող է ստանալ իր քվեները, փորձել ձևավորել մեծամասնություն.

«Արդյունքում տեղի կունենա բոլորի կողմից սպասված իշխանափոխությունը, որը նախորդ անգամ ոչ ոքի չէր հաջողվել իրականացնել: Գագիկ Ծառուկյանը ցանկանում է երկրում փոփոխություն իրականացնել, ուզում է, որ ՀՀԿ-ն չվերարտադրվի մշտապես»,-նշեց  Արարատ Զուրաբյանը:

Նրա դիտարկմամբ ՀՀ օրենքները թույլ են տալիս քաղաքական ուժերին ձևավորել մեծամասնություն և գալ իշխանության՝ առանց որևէ հեղափոխության:

Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա Արարատ Զուրաբյանի կարծիքով, դրանք քաղաքական չեն.

«Չեմ տեսնում կուսակցությունների, որոնք վառ գաղափարական պայքար են տանում»,-ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին