Ըստ ասեկոսեների, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը. նշանակումը սպասվում է մարտի 9-ին:
Նկատենք, որ այս փոփոխությունը հաջորդում է Վլադիմիր Սոլովյովի երևանյան ասուլիսի ժամանակ ՌԴ-ում Հայաստանի դեպանի հասցեին հնչեցրսծ քննադատական կարծիքին։
Հատկանշական է, որ Վարդան Տողանյանի անունը առկա է օֆշորոյանին հաշվետերերի մասին աղմկահարույց զեկույցներում, որ առավել հայտնի է «Պանամական փաստաթղթեր» անունով։
Վարդան Տողանյանը քաղաքագիտության դոկտոր է, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահը, 1993-95թթ. նշանակվել է ՀՀ արտգործնախարարության առաջին քարտուղար, այնուհետ որոշել է մեկնել Մոսկվա, 1995-2000-ին դարձել է Հանրության հետ կապերի հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդականը:
Մամուլի հրապարակումներում նշվում է, որ Վարդան Տողանյանը ադամանդագործությամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր է դարձել 2014-ին:
Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Հայաստանում անցյալ տարի գրանցել է «Սիրուն դայմնդս» ՍՊԸ-ն, որը «Շողակնի» «պրոեկտներից է», քանի որ Տողանյանն այստեղ բաժնեմասը կիսում է «Շողակնի» մեկ այլ սեփականատեր՝ ռուսական «Աթոն» հայտնի ընկերության ինվեստիցիոն դեպարտամենտի ղեկավար Ահարոն Պապյանի և ռուսաստանաբնակ Վահագն Աբգարյանի հետ: