▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության բռնազավթումը հնարավոր է շարունակվի.Փոստանջյանը կուսակցություն է հիմնում

«Ժառանգություն» կուսակցությունից վերջերս հեռացած Զարուհի Փոստանջյանը որոշել է նոր կուսակցություն հիմնել։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 15-ին: Այդ օրն էլ պարզ կլինեն անունն ու ծրագիրը:

«ՀՀ մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական պլատֆորմ, որը պետք է միտված լինի ողջ հայության համախմբմանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով.

«Ընտրական օրենսգիրքը մեզ հանրավորություն չի տալիս հավասար պայմաններով ընտրությունների մասնակցել, ուստի, հաշվի առնելով նաև խոցելի բնակչությանը, մենք հասկանում ենք, որ իշխանության բռնազավթումը հնարավոր է շարունակվի և այս պարագայում որպեսզի կարողանանք ճեղքել իրավիճակը,  պետք է աջակցություն ստանանք մեր հայրենակիցներից, ովքեր ապրում են արտասահմանում, բայց ՀՀ քաղաքացի են: Անհրաժեշտ է նրանց ներգրավվել ՀՀ քաղաքական կյանքին»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին