▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուռոդը մեծ վնասներ կարող է հասցնել հայ ժողովրդին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուն ադրբեջանցի է

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավարի պաշտոնում:

«Այն քաղաքականությունը, որ նա վարում է, տեղի է ունենում այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որը տիրում է Հարավային Կովկասում: Պատերազմական գործողություններ են ընթանում 2 պետությունների միջև ու նա որպես հրձիգ հանդես է գալիս մարտակոչով: Ասում է՝ զենքը ձեռքս կվերցնեմ ու կգնամ: Նման մարդկանց դիվանագետներն անվանում են բարոյական ու դիվանագիտական ուռոդ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ 11 տարվա մեջ ոչ ոք նրա բերանը չփակեց:

Արման Նավասարդյանի խոսքով՝ եթե Բյուլբյուլօղլին ստանձնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը, ապա կարող է մեծ  վնասներ հասցնել Հայաստանին ու հայ ժողովրդին, նրա պատմությանը:

ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի խոսքով էլ՝ չի բացառվում, որ նրան այս պաշտոնում տեսնելու համար շահագրգռված լինի այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան. 

«Այս խնդիրը պետք է բոլորին հուզի: Նա իր պատերազմական խոսքերը հնչեցրել է հենց ապրիլի 2-ին»,-ընդգծեց  Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ նոր թեկնածուի ընտրությունները կկայանան 2017թ. աշնանը: Մինչև ապրիլի 1-ը կազմակերպությունը կհայտնի մյուս թեկնածուների անունները:

ՄԱԿ-ի հետ հիմնականում աշխատող ՀԿ-ները դիմել են Սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար: Կարևոր է նաև արտերկրում ապրող հայերի ակտիվությունը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին