▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանին ձերբակալել են

Asekose.am-ի աղբյուրները Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում հաստատում են տեղեկությունը, որ մոտ երկու ժամ առաջ ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Ըստ նույն աղբյուրի, փաստաբանն այս պահին փորձում է հանդիպել Սամվել Բաբայանի հետ, ինչպես նաև ճշտել ձերբակալության շարժառիթները: 

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, թե իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։  «Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որեւէ գործողության չեն դիմում, որեւէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ»,-նշված էր հրապարակման մեջ:

Հատկանշական է, որ Սամվել Բաբայանի ձերբակալության լուրից առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի մի խումբ քաղաքացիներ փորձել են «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր բերել Հայաստան: 

Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ն՝ Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի հետ նրա կապի մասին. Պաշտոնական

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին