▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանն այդ ամենի հետ կապ չունի, սա քաղաքական հետապնդում է.Սեյրան Օհանյան

«Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն ու գաղափարակից գործընկերն է: Տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ և նրա իրավունքների պաշտպանության գործում պետք է հաստատակամ լինենք: Բայց ասեմ, որ մեզ համար մի քանի բան է անհասկանալի.ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ նյութերն առաջինը որոշ լրագրողների մոտ են հայտնվում ու նախօրոք տեղեկություններ են տարածում, որ ձերբակալություններ են լինելու: Երկրորդ՝ կեղծ տեղեկություններ են տարածվում ձերբակալությունից հետո»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը:

Պարոն Օհանյանի փոխանցմամբ՝ իրենց բոլոր տեղեկությունները հաղորդում է Սամվել Բաբայանի փաստաբանը.

«Սամվել Բաբայանը այդ ամենը իր վրա չի վերցնում, նա առնչություն չունի և կարծում եմ, որ սա քաղաքական հետապնդում է, ինչն անընդունելի է»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ սա ապացուցում է՝ «ՕՐՕ»-ն վերահսկողությունից դուրս է, ունի ուժ, կարող է փոխել իշխանությունը, ձևավորել կառավարման նոր համակարգ, որն իրավիճակից դուրս գալու ճանապարհ ցույց կտա:

Շարունակելով վերջինին՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ սա քաղաքական հետապնդում է, քանի դեռ համոզիչ փաստեր չեն ներկայացվում.

«Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես որ Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա Ծռեր»-ի տղաները...»,-նշեց Վարդան Օսկանյանը:

Նույն կարծիքի էր նաև դաշինքի մյուս ներկայացուցիչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին