▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անարգանք՝ Հայաստանի և շարքային քաղաքացու նկատմամբ.Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Պարզապես այսպես շարունակել չենք կարող: Եվ ապրիլի 2-ը թեև հիշատակի օր է ու այդ օրը չպետք է ընտրությունները կայանային, առիթ է, որ մեր հարգանքն այլ կերպ՝ համակարգը փոխելով ապացուցենք: Շարքային քաղաքացին պետք է հասկանա, որ իր ձեռքում է մեր երկրի ապագան: Եթե ուզում է քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, իշխանությունների վերջնական փոփոխություն, ցանկանում է ապրել այնպիսի երկրում, որտեղ ուսուցիչները որպես գործիք չեն օգտագործվում, հնարավորություն ունի կատարել այդ գաղտնի քվեարկությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե Հայաստանի անվտանգության հարցը միայն ինքն ու ՀՀԿ-ն կարող են լուծել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«1995 թվականից սկսած բոլոր նախագահներն ասել են՝ «Եթե ես չլինեմ, ապա մեր երկրում կայունություն, անվտանգություն չի լինի»: Ու այդ տղայական մեղմիկ մտածելակերպը գագաթնակետին է հասել այս իշխանության օրոք: Եվ Սերժ Սարգսյանի խոսքն ապացուցում է իր և իր կուսակցության՝ օրենքից դուրս լինելու հանգամանքը: Եսասիրություն՝ ի հաշվի ժողովրդի: Անարգանք՝ Հայաստանի և շարքային քաղաքացու նկատմամբ»:

Սեյրան Օհանյանն էլ նկատեց.

«Իշխանությունը պետք է փոխվի, որովհետև երկար տարիներ դրա ղեկին գտնվող համակարգը լճանում է, իրենց թվում է, թե իրենք են ճիշտ: Հայկական բանակը կայացած կառույց է, ոչ ոք չի կարող ասել, որ ինքն է ձևավորել այն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին