▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք գիտենք, թե ինչ է կատարվում իրականում․ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ

«Շուտով կլրանա ապրիլյան բռնությունների մեկ տարին և մեր ուղերձն է՝  վերադառնալ բանակցային սեղանների շուրջ, ոչ թե մարտադաշտ»,-հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

Նրա խոսքով՝ սեղանին ողջամիտ պլաններ են դրված, որոնք կարող են քննարկվել։

Անդրադառնալով այն տեսակետին, որ իրերն իրենց անունով չի կոչում Մինսկի խումբը՝ պատասխանեց․

«Մենք գիտենք, թե ինչ է կատարվում իրականում, բայց քանի որ միջազգային միջնորդներ ենք, պետք է մի փոքր տարածություն պահենք, որպեսզի այս կամ այն կողմին չնեղացնենք։ Չենք ուզում բանակցությունները խաթարել»։

Հոգլանդը խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին․

«Կարծում ենք, որ առաջիկայում 2 ԱԳ նախարարները կհանդիպեն՝ նախապատրաստելու նախագահների հանդիպումը»։

Հավելենք, որ Ռիչարդ Հոգլանդը ժամանակավոր է զբաղեցնում այս պաշտոնը։ ԱՄՆ համանախագահի պաշտոնը թափուր կմնա մինչև այս տարվա վերջ։

Անի Կարապետյան



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին