▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորիս Մուրազին անդրադառնում է եզդիների մասին աղմկահարույց գրառմանը և նոր բացահայտում անում

 

«Կոնգրես-ՀժԿ» դաշինքի ցուցակով ապրիլի 2-ի ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու առաջադրված, «Միջազգային խաղաղապահներ» կազմակերպության փոխգնդապետ Անուշ Զուրաբյանի ը Հենարան.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր անունով կեղծ տեղեկություններ են տարածվել և արդյունքում ինքը հայտնվել է բավականին աննախանձելի իրավիճակում:
Անուշ Զուրաբյանը նշեց, որ իրեն մեղադրում են եզդիներին վիրավորելու մեջ, բայց այս դեպքից առաջ էլ իր նկարը հայտնվել է ադրբեջանական կայքում՝ ադրբեջանցու անուն ազգանունով:
«Բնակվում եմ եզդիների փողոցում և երևի եզդիների փողոցի միակ հայն եմ ու շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ եզդի հարևանների հետ: Ինչ վերաբերվում է եզդիների հասցեին իմ էջում դրված թշնամական խոսքերին, ապա ասեմ, որ դա ես չեմ գրել»,- ասաց Անուշ Զուրաբյաբը հավելելով, որ իր էջում ընդամենը գրառել է, որ իր էջից հեռանան այն մարդիկ, ովքեր իրեն շպիոն են համարում:

 

Նշենք, որ Անուշ Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են այսպիսի  գրառումներ. «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ»,  «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի, սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք»:
Եզդի համայնքը այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է. «Անուշ Զուրաբյանն այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը, տարածում է ատելության կոչեր՝ սեպ խրելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մեջ։ Պատգամավորության թեկնածուն, լինելով հանրային դեմք, տարածում է այլատյացություն՝ իր գրառումներով կասկածի տակ դնելով եզդի ժողովրդի ՀՀ լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքը»:

«Կոնգրես-ՀժԿ» դաշինքի ցուցակով ապրիլի 2-ի ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու առաջադրված, «Միջազգային խաղաղապահներ» կազմակերպության փոխգնդապետ Անուշ Զուրաբյանի աղմկահարույց գրառումից հետո բարձրացած աղմուկը չի մարում, որքան էլ  վերջինս հայտարարի, թե իր ֆեյսբուքյան էջում«չարագործներն ու անհայտ ուժերն են»   եզդիների մասին վիրավորական արտահայտություններ տարածել: 

Այս առիթով իր կարծիքն է ներկայացրել  «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին: Տեսանյութը նրա ֆեյսբուքյան էջից է: 

Հիշեցնենք, որ Անուշ Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են այսպիսի  գրառումներ. «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ»,  «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի, սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք»:


Ավելի ուշ, Եզդի համայնքը այս առնչությամբ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվել է. «Անուշ Զուրաբյանն այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը, տարածում է ատելության կոչեր՝ սեպ խրելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մեջ։ Պատգամավորության թեկնածուն, լինելով հանրային դեմք, տարածում է այլատյացություն՝ իր գրառումներով կասկածի տակ դնելով եզդի ժողովրդի ՀՀ լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին