▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին հանձնեց դիրքը.Հետախույզի պատմությունը

Ապրիլյան պատերազմից մեկ տարի է անցել, իսկ կորստի ցավն ու կսկիծն այսօր և միշտ ուղեկցելու են մեզ: Ոչ ոք չի մոռանա անձնուրաց մեր երիտասարդներին, նրանց սխրանքը հավերժ հիշվելու է: Չեն մոռացվի նաև թշնամու վայրագությունները:

Ադրբեջանական «վարձու մարդասպանները» չխնայեցին անգամ ծերերին: Թալիշում նրանք գնդակահարեցին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային՝ կտրելով նրանց ականջները, իսկ ակտիվ ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վրա կտտանքների և պղծման հետքեր հայտնաբերվեցին: 

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը նկատում է՝  մեր կողմից էլ միշտ չէ, որ գերիների նկատմամբ վերաբերմունքը լավ է եղել, բայց ի տարբերություն հակառակորդի՝ մենք դաժանությունը կանխել ենք:

«Դեպք գիտեմ, որ Ալավերդիում ՀԱԲ-ի տղերքը կարգի են հրավիրել իրենց ընկերներին, որպեսզի թշնամու նկատմամբ վատ վերաբերմունք չցուցաբերեն: Իսկ թուրքը երբ վայրենություն է անում անգամ խաղաղ բնակչի նկատմամբ՝ կողքից իրենց քաղաքացիներն են «թամաշա»  անում: Իրենք վայրենի են: Պետք է գիտակցենք, թե ում հետ ենք կռվում:

Հիշում եմ՝ մի թուրք մեզ մոտ գերի էր ընկել, վիրավոր էր, բայց մենք այնքան լավ էինք խնամում: Ես առանց ֆիլտրի «Ավրորա»  ծխախոտն էի ծխում, իսկ իրեն Ռուսաստանից եղբորս կողմից ուղարկած «Մագնա» ծխախոտն էի տալիս: Իրեն 1 ամսից փոխանակեցինք և կես տարի անց շրջապատեցինք մի հենակետ, որտեղից ինտեսիվ գնդացրի կրակոց էր ընթանում, այդ պահին մեկը գոռում է՝ «Վարդա՛ն կամանդիր, Վարդաշն կամադիր»: Դա իմ ծածկանունն էր: Հարցրի, թե ո՞վ է՝ պարզվեց այդ վիրավորն էր: Եկավ, թե իմ զինվորներին ասում եմ՝ եկեք հանձնվենք՝ չսպանվենք, ինքը լավ հայ է: Ես խոստացա, որ նրանց ոչինչ չի պատահի: Այդպես դիրքը հանձնեցին: Մենք մեկ կորուստ ենք այդտեղ ունեցել, այն էլ նախքան նրա հետ խոսելը: Այսինքն, նորմալ վերաբերմունքը հանգեցնելու է նրան, որ թուրքը կամ փախչի կամ՝ հեշտ հանձնվի: Օրինակ այս դեպքում մենք բազում զոհեր կտայինք, քանի որ շատ գրագետ պաշտպանություն էին կազմել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Վովա Վարդանովը:

Անի Կարապետյան


 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին