▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի ավագանու ընտրություներում ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ՀՀԿ-ն որոշել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը, 2-րդ համարն է լինելու Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը: 

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի առաջարկով է միաձայն որոշել, որ ցուցակը պետք է գլխավորի Տարոն Մարգարյանը: «Մենք կարծում ենք՝ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երեւան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ եւ կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երեւանի ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում 100 հոգուց ավելի անձինք են ընդգրկված, կան նոր դեմքեր ե´ւ մշակույթի, ե´ւ սպորտի, ե´ւ գիտության ալարրտներից: Ցուցակում են նաեւ ՀՀԿ-ի ավագանու ներկայիս թիմը, կլինեն նաեւ վարչական շջանների ղեկավարները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին