▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանը երևի ռուսներին խոստացել է, որ այս ճանապարհով չենք գնալու.Քաղաքագետը՝ Արցախի բանաձևի մասին

«Էս ողորմելիներին իշխանության գլուխ ենք դրել, գիշեր-ցերեկ գողանում են՝ լացացնում, հիմա էլ բազար է՝ ո՞վ է նախարար, ում կինն ի՞նչ է անում և այլն, փոխանակ օգտվեն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:

Ամերիկացիները ռուսներին իրենց տեղն են ցույց տալիս, իսկ սա մեզ համար ձեռնտու է: Եթե ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև գործարք լիներ, հիմա Արցախից ոչինչ չէր մնացել:  Պետք է փոխենք Արցախի վերաբերյալ բանակցությունների հիմքը: 1960 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև՝ գաղութացված ժողովուրդներին և պետություններին անկախություն տրամադրելու մասին: Այդ բանաձևը ոչ միայն ենթադրում է անկախություն տրամադրել ապստամբ ժողովրդին,  այլև պատժամիջոցներ է ենթադրում այն երկրի հանդեպ, որը կհամառի, չի թողնի:

Ի դեպ, այդ բանաձևը որոշ թերություններ է ունեցել, ուստի 1965 թվականի դեկտեմբերին ռասսայական խտրականության վերաբերյալ  2-րդ բանաձևն է ընդունվել: 2 տարի է ՝ ասում եմ ու ասածս օդում կախված է մնում: ԱԳՆ-ն ինչո՞ւ այս բանաձևի ուղղությամբ չի գնում: Չնայած, կարող եմ ասել.Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին երևի ռուսներին խոստացել է, որ այս ճանապարհով չենք գնալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ կոչ անելով շրջանառության մեջ դնել այս բանաձևը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին