▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզպետը սկսել է հետընտրական «վրեժ» լուծել

Ապրիլի 2-ի ընտրությունները առաջին հայացքից անցան առանց ավելորդ լարվածության և նախորդ տարիներ համեմատ շատ ավելի հանգիստ: Նույնիսկ ռուս քաղաքագետներից մեկը պնդեց,որ հայաստանյան ընտրությունները իրենց կազմակերպվածության և ազնիվ անցկացման տեսանկյունից կարող են օրինակ ծառայել շատ զարգացած երկրների համար: Բայց արի ու տես,որ առաջին հայացքից գառան դիմակի տակ անցկացված ընտրություններին փոխարինելու էին գալու հետընտրական սրացումներն ու թեժ մարտերը: Այդ առումով հատկապես աչքի է ընկնում Գեղարքունիքի մարզը,որտեղ ՀՀ կուսակցության ձայների մեծամասնությունը հավաքեց Կարեն Բոթոյանը: Այս փաստը ոչ միայն մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի դժգոհությանն հանդիպեց,այլև Հանրապետական կուսակցության մի շարք այլ թեկնածուների: Ռաֆիկ Գրիգորյանն,  առաջատարի իր դիրքը Կարեն Բոթոյանին զիջելու մտքի հետ չհաշտվելով,  սկսեց «վրեժ» լուծել իր ենթակայության տակ գտնվող մի քանի պաշտոնյաներից: Սևան քաղաքում գործից ազատեց Սոցիալական աջակցությունների գծով ծառայության պետին միայն նրա համար ,որ նա ընտրություններում պաշտպանում էր հանրապետական մեկ այլ թեկնածուի՝ Աշոտ Ավետիսյանին: Բայց նույն Սևան քաղաքում պակաս թշնամական չէ նաև ներքաղաքական դրությունը. քաղաքապետ Սարգիս Մուրադյանը,որը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հովանու տակ է, հանգիստ առանց պատճառաբանությունների ազատում է Բողբոջ մանկապարտեզի հաշվապահին,ստիպելով,որ վերջինս ազատվի իր դիմումին համաձայն,թե չէ վատ կլինի: Եթե միայն այսքանը լիներ,  գուցե նաև չանդրադառնայինք, բայց պարզվում է,որ հետընտրական լարվածությունից տուժվել են նաև շատ այլ մարդիկ,այդ թվում նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի եղբայր Ժիրայր Ալեքսանյանը. միայն նրա համար,որ նախկին քաղաքապետը ընտրություններին բռնել է Բոթոյան Կարենի կողմը: Այս մարդկանցից ում հետ փորձեցինք կապ հաստատել,բոլորն էլ լռեցին: Լռեցին որովհետև նրանք վստահ են,որ մեր երկրում,ոչ մի խոսող մարդ դեռ արդյունքի չի հասել:

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին