▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը պետք է միանա Հայաստանին. Ֆրանսիայի նախագահի թեկնածու

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները  իրար հերթ չտալով հաճոյանում են հայերին ու Հայաստանին՝ թե Ցեղասպանության և թե Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկալի ու հայանպաստ հայտարարություններով:

Նշենք, որ  Մարին լը Պենը հայտարարել է, որ  Արցախը պետք է միանա Հայաստանին,  իսկ նախագահի  մյուս թեկնածուն՝ Ֆրանսուա Ֆիյոնն Արցախն անվանել է Ադրբեջանին նվիրված հայկական տարածք:

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը նաև հայտարարել է, որ  Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են ապրիլի 23-ին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին