▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի Թուրքիան սպանեց, մյուսը՝ սգաց

«Թուրքիայի քաղաքացիների մտածելակերպի մեջ փոփոխություն կա, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր, 10 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Երկու Թուրքիա գոյություն ունի՝ Հրանտ Դինքից առաջ և հետո։ Մի Թուրքիան սպանեց, մյուսը՝ սգաց։ Դրա մասին չպետք է մոռանանք։ Նրանք համոզված են, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայատյացության տոկոսը կնվազեցնենք, կկարողանանք կառուցել մեր ապագան։ Հայկական ինքնության վերականգնման խնդիրը պետք է առաջնահերթ լինի։

Մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղորդենք Արևմտյան Հայաստանում հայապահպանության գործունեությանը և սա պետք է սկսենք դպրոցների բացումից, մշակույթի, լեզվի, գրի ու գրականության վերականգնումից»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը։

Ինչ վերաբերում է սահմանների բացմանը՝  նկատեց․

«Մեկ օր շուտ պետք է բացեն»։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին