Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և Արաբական Միացյալ էմիրությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ըստ այս երկրների իշխանությունների` Քաթարը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնում է, ավելին` պնդում են, որ տվյալ երկիրն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։
Ըստ Սաուդյան Արաբիայի պաշտոնական «SPA» գործակալության` Էր-Ռիադը փակել է բոլոր սահմանները Քաթարի հետ, դադարեցրել է ցամաքային, ծովային և օդային հաղորդակցությունը։
Եգիպտոսի ԱԳՆ-ի փոխանցմամբ` իրենք վարվել են նույն ձևով:
Հավելենք, որ ԱՄԷ իշխանությունները Քաթարի դիվանագետներին 48 ժամ են տվել, որպեսզի նրանք լքեն երկիրը։
Այս առիթով քաղաթագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արաբական աշխարհ կռիվ է ընկել
Դեռ ամեն ինչ սկսվել է դիվանագիտական հարաբերություններ խզելուց։ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները արդեն իսկ խզել է Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը։ Պատճառը Քաթարի կողմից տեռորիստներին հովանավորելու մեղադրանքն է։ Իրանից ու Ռուսաստանից դեռ հայտարարություն չկա։ Ամերիկացիները կոչ են անում բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ։ Թրամփը նոր է զինում Սաուդյան բանակը և լուրջ հույսեր է կապում այս պետության հետ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հզորացնելու համար։ Իսկ այսպիսի զարգացումը, իհարկե ԱՄՆ-ին նման հնարավորություն չի տալու»։
Նշենք, որ մինչ մյուս երկրները խզում են կապերը Քաթարի հետ, Հայաստանը դեռ նոր է սկսում գործնական հարաբերություններ ձևոավորել: