▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, տեղեկացնելով, որ Սիմոնյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն:

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետ նշանակվեց Լոքյանի տեղակալներից Արթուր Խաչատրյանը: Վերջինս նիստերի դահլիճում էր: Շնորհավորելով նրան Կարեն Կարապետյանը մաղթեց արդյունավետ աշխատանք: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին