▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ու Իսրայելը մեծ բավականություն ստացան Իրանում կատարվածից

Տեղեկացրել էինք, որ հունիսի 7-­ի առավոտյան Թեհրանում ահաբեկչություն է գրանցվել: Ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած Է եղել երկու հոգուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկն ինքնապայթեցում Է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:

Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: 

Զոհվել է 17 և վիրավորվել` 39 իրանցի:

Պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչը արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ կարևոր իրողություն է: Նրանք սովորաբար անմիջապես ստանձնում են գործողության պատասխանատվությունը, երբ իրենք են կազմակերպած լինում: Ավելին, նրանց հետ առնչություն ունեցող լրատվամիջոցն անմիջապես կադրեր է շրջանառում:

Իսկ, թե ինչո՞ւ ընտրվեց Իրանը, Արմեն Պետրոսյանը նկատեց.

«Իրանը համարվում է այս կառույցի գաղափարական թշնամիներից մեկը: Դեռևս մարտի վերջին ԻՊ-ը սպառնացող տեսանյութ էր հրապարակել և Իրանի հոգևոր առաջնորդին դիմելով նշել է, որ առաջիկայում նրա տուն կմտնեն ու կոչնչացնեն: Մենք տեսանք, որ հստակ որպես թիրախ ընտրվել էր Իրան պետությունը: Հարձակվեցին երկու կարևոր սիմվոլների ուղղությամբ: Եթե հարձակում իրականացնեին մարդաշատ վայրում, հավատացեք, վնասն ավելի շատ կլիներ, սակայն նրանք որպես թիրախ պետությանն էին ընտրել»:

Արաբագետի խոսքով՝ առնվազն երկու պետություն մեծ բավականություն ստացան կատարվածից: Դրանք Իսրայելն ու Թուրքիան են:

«2-ն էլ մրցակցում են Իրանի հետ, քանի որ լուրջ կայունություն է այդ երկրում»:

Արաբագետի խոսքով՝ Իրանի կողմից պատասխան հարվածը շուտ չի լինի.

«Տևական ժամանակ լուրջ գործողության նախապատրաստման ականատես կլինենք Իրաքում և Սիրայում»,-ընդգծեց Արմեն Պետրոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին