▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զրուցակցի վրա հարձակվելուց առաջ անհրաժեշտ է ստուգել աղբյուրը.Սվիտալսկին՝ ՀՀ իշխանություններին

«Հայաստանի իշխանություններին ուղերձ հղելու համար ես հրապարակային հայտարարությունների կարիք չունեմ։ Ուրախ եմ, որ հայերը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված և ոչ մեր բարեկամական աջակցության մեջ: Հարցեր կան, որոնց վերաբերյալ Եվրամիությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է խոսել, և մենք միշտ դա անում ենք, որովհետև մեր հայ գործընկերները ընդունել են որոշակի պայմանավորվածություններ մեր ներգրավվածության վերաբերալ։ Շատ հարցեր բխում են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերից։ Ի՞նչ է սա նշանակում. երբ երկու կողմերի միջև կա պայմանագրային պայմանավորվածություն, ոչ միայն մեր իրավունքն է որպես պայմանագրի կողմ, այլև իմ պարտավորությունն է խոսել դրա մասին։ Այդ շրջանակի հարցերից են, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հարցերը», - այսօր հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Խոսելով իր վերջին հայտարարությունների, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ քաղաքական կոռեկտություն պահպանելու ու երկրի ներքին գործերին չմիջամտելու դեսպանին ուղղված կոչերի մասին՝ Սվիտալսկին նշել է. «Առաջին հերթին, օգտվելով առիթից ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեզ աջակցող բոլոր հայերին։ Մենք աջակցության մասին շատ ուղերձներ ենք ստացել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանում շատերը հավատում են մեզ, հավատում են, որ ԵՄ-ն երկրում լավ աշխատանք է կատարում։ Առհասարակ հայերը մեզանից օգնություն են խնդրում, իսկ այժմ աջակցություն են հայտնում»։ 

«Իհարկե, մենք նաեւ հասկանում ենք, որ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում եւ չեն հասկանում այն, ինչ մենք ցանկանում ենք անել Հայաստանում։ Մենք ցանկանում ենք, որ հասարակ ժողովուրդն էլ ավելի օգտվի նրանից, ինչ մենք առաջարկում ենք Հայաստանին։ Մենք միշտ այդ բանավեճերին դրական կվերաբերվենք։ Սակայն պետք է հետեւել կոնկրետ կանոններին՝ զրուցակցի վրա հարձակվելուց առաջ անհրաժեշտ է ստուգել աղբյուրը, դիտել տեսանյութը եւ մտածել։ Հարգեք ձեր զրուցակցին, որի դերում տարբեր մարդիկ են հանդես գալիս»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին