▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը, նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ազատվել է պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակվել է Լեւոն Մարտիրոսյանը:

Համապատասխան հրամանագրերում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Եգանյանին ազատել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Լեւոն Մարտիրոսյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»:

Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Մարտիրոսյանի կենսագրությունը

ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երեւանում: 

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 2002թթ.` Մեծ Բրիտանիայի Էսեկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային իրավունքի մագիստրոս: 

Մասնակցել է մի շարք ծրագրերի և դասընթացների` Ջոն Սմիթի անվան կրթական ծրագիր երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (2000թ., Մեծ Բրիտանիա), «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթաց (2003թ., Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց, ԱՄՆ),  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագիր (2008թ., Ֆրանսիա): 2008թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես միջազգային դիտորդ: 

Զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ: 

2007թ. հուլիսին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:  

2008-2012թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական: 

2001թ. հիմնադրել է «Երիտասարդ Դեմոկրատների Միություն» ՀԿ-ն, 2003թ.` «Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա» ՀԿ-ն: 

2007թ. Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է, ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար:  Նույն թվականի դեկտեմբերին հրաժարականի դիմումի համաձայն ազատվել է գլխավոր քարտուղարի պաշտոնից:  2007թ. ՄԻԱԿ խորհրդի եւ քարտուղարության անդամ է: 

2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին