Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն այսօր առաջին ասուլիսն է տվել, ներկայացրել իր կողմից կատարված շուրջ մեկամսյա աշխատանքը, քաղաքացիների բարձրացրած հարցերն ու դրանց լուծման ճանապարհները:
Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ հիմնականում ուսումնասիրել են տրանսպորտի, սոցիալական ոլորտները:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իրենք գործընկերներ չունեն, իրենց զորքը հանրությունն , որովհետև քաղաքական դաշտի գործընկերները, նրա խոսքով՝ հիմնականում գործուղված մարդիկ են լինում:
Նա նկատի ունի նաև «Ելք»-ին, որը, ըստ նրա, քվեարկում է Սերժ Սարգսյանի ծրագրերի օգտին. «Մենք պետք է այնպես անենք, որ նրանց հեռու պահենք մեզանից»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: