Ադրբեջանում կրկին վայնասուն է: Հայտնաբերել են, որ իրենց մոտ վաճառվում է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի անվամբ կոսմետիկան(KKW):
Բայց, դե, երևի դուրները շատ է եկել, ուղղակի ցուցադրական են ընդվզում, քանի որ շտապել են հավելել.
-Հայերն ամենուր են.էլ Boeing, էլ BMW, էլ Uber...Հիմա ի՞նչ անենք, ոչ ինքնաթիռից օգտվենք, ոչ տաքսիներից, հարց են տվել իրենք իրենց: Համաձայնե՛ք, սա հիմարություն է: Իսկ սա, այլ դեպք է, Հայոց ցեղասպանության ճանաչման համար ջանք չխնայող, հայոց բանակին օգնող Քարդաշյանի բրենդն է: Մենք այն գնելով օգնում ենք հայերին,-իրենց կայքերից մեկում գրել են մեր նորահայտ հարևաններն ու, վերջում, իրենց համար շատ բարդ հարցով էլ ավարտել.
-Հետաքրքիր է, սա ինչպե՞ս է հայտնվել Բաքվում: