▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատակամ գնում ենք ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման. Կարեն Կարապետյան

 

Մենք հաստատակամ գնում ենք Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման: Այս մասին, օգոստոսի 21-ին, Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2013 թվականի սեպտեմբերի սցենարը կրկնվի եւ Հայաստանը Եվրամիության հետ չստորագրի նոր համաձայնագիրը, վարչապետը պատասխանել է.

«Մենք գնում ենք ստորագրման։ Հնարավո՞ր է, որ զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի, այս պահին չեմ տեսնում, բայց դա մի պրոցես է, որը բանակցություններ են, այդ իսկ պատճառով հաստատակամ գնո՞ւմ ենք, թե՞՝ չէ, շատ հաստատակամ գնում ենք»։

Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը որոշում կայացրեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը (ապա նաեւ ԵՏՄ-ին), որի արդյունքում չստորագրվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Տարիներ անց Հայաստանը եւ Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր:

Ըստ նախնական տեղեկությունների, այս համաձայնագիրը կստորագրվի այս տարվա նոյեմբերին՝ Բրյուսելում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին