▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է երկու նոր օրենքների նախագծեր` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:

Այս հարցով երեկ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Այս օրենսդրական փոփոխություններով հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը կյանքի կկոչվեն:

«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով:

«Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ  քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասաց նախարարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին