▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Անտանելի ծերուկներից մինչև խոսքից հետ կանգնողներ, նախկին դհոլներից մինչև ներկա թմբկահարողներ

Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոնը. Զվարթնոցում ասեղ գցելու տեղ չկար

Ինչպես Եղիշե Չարենցը կրակեց գեղեցկուհի Մարիանա Այվազյանի հետույքին. Լիանա Զուրաբյանի պատումն ու ասմունքը

Ամուսինս ասում էր՝ քաղաքապետերի հետ քնել ես. Ջուսի սկանդալային բացահայտումները

Ամեն մարտ ամսին թուրքերը գալիս ու վերցնում են ծնված բոլոր հայերի անունները



2017-09-23 13:34:59

Արևմտյան Հայաստան այցելելը  հայերի երազանքն է: Տարիներ առաջ այն շատերի համար այդպես էլ անկատար է մնացել, իսկ այսօր գոնե մեր կորցրածը տեսնելու հնարավորություն ունենք: Վերադարձնելու մասին դեռ վաղ է խոսել, քանի դեռ արտագաղթը շարունակվում է, տնտեսապես էլ հզոր չենք: Քանի դեռ այնտեղ թուրքական կառավարությունը հաստ շերտով  է ասֆալտապատում իրականացնում, այստեղ բարակ ու ամեն տարի…

Երբ ոտք ես դնում Կարս, Անի, Վան կամ Մուշ ամեն ինչ այնքան հարազատ է թվում՝ քարերը, լեռները...Օտար են միայն այն նոր շենքերը, որոնք օրեցօր բազմանում են ու մարդիկ, որոնք հաստատվել են այնտեղ՝ հիմնականում քրդեր, ադրբեջանցիներ: Կարսում, Անիում կամ Վանում դուք հայերի չեք հանդիպի, գուցեև կան, նրանց աչքերը հետևում են ձեզ, բայց մթության ու լռության միջից: Միայն Մուշում է, որ թաց աչքերը կժպտան ու կլսես «բարև, հա՞յ ես, ինչպե՞ս ես»-ը:

Սպասված բարևն ու հարցը հնչեցրեց նաև  ինքնությունը պահած ու դրա համար կռիվ տվող, Մուշի հայ համայնքի ղեկավար  Արմեն Գալստյանը: Եվ, քանի որ նաև հաճախ է այցելում Երևան ու տեղյակ է ամեն ինչից, հարցեր տալու իրավունքը մեխնիկորեն ինձ անցավ:  Նրա հետ զրուցեցինք համայնքի խնդիրների, ինքնությանը վերադառնալու փորձեր կատարող ու չկատարող հայերի, թուրքերի կողմից հետապնդումների և այլ հարցերի շուրջ:

Պարո՛ն Գալստյան, շատ լավ եք հայերեն խոսում, հայկական դպրոց հաճախելու արդյո՞ւնքն է, թե՞ ինքնակրթության:

-Պապս է գաղտնի սովորեցրել հայերենը: Հիշում եմ՝ անընդհատ ասում էր՝ նայի՛ր, տես, մարդ չկա չէ՞:  Գիտե՞ս, պապս 3 տեղից վիրավորվել է 1915 թվականին, բայց Մուշում է մնացել, հետո գնացել է Տիգրանակերտ, 8 տարի անց երբ վերադարձել  է՝ ասել են, թե Աթաթուրքը որոշում է թողել այն մասին, որ 15 տարեկանից մեծ մարդկանց պետք է մորթեն: Փախչել է Սիրիա ու կրկին վերադարձել: Նա ամեն ինչ անում էր, որ տանը հայերեն խոսեինք, հիմա էլ ես եմ նույնը պահանջում որդիներիցս ու թոռներիցս: Ցավոք, այստեղ դպրոց չկա, միայն Ստամբուլում են հայկական դպրոցները, որոնք թվով 18-ն են: Իսկ այստեղ փորձում ենք մանկապարտեզ բացել, որ գոնե օրը 2 ժամ երեխաները հաճախեն այնտեղ, երեկոյան էլ մեծահասակները գան, տառերը սովորեն, պատմությունն իմանան, միմյանց ճանաչեն: Այստեղ խնդիրները շատ են, ես մենակ ի՞նչ կարող եմ  անել: Այդտեղից գալիս են, ոչինչ չեն անում, բայց գովերգում են իրենց: Միայն Գևորգ Չաուշի գերեզմանոցի համար 20 անգամ Անկարա եմ գնացել:

Ասում են՝ Գևորգ Չաուշի գերեզմանը վերակառուցելու համար գումար հավաքողները խաբեբաներ են, ճի՞շտ է.

- Ոչ: Ուզում ենք պարսպապատել, հուշարձան դնել: Դրա համար էլ Ռուսաստանում գումար են հավաքում: Երիտասարդները եկան այստեղ, տեսան ու որոշեցին օգնել: ՀՀ Կառավարությունը, Սփյուռքի նախարարությունը պետք է մի բան անեն, ժողովուրդն ի՞նչ անի:

Ի՞նչ եք ակնկալում օրինակ ՝Սփյուռքի նախարարից:

 -Դպրոց կարող ենք բացել, համերգներ կազմակերպել: 2 տարի առաջ Ներսիկ Իսպիրյանն եկավ: Պետք է ուղղակի տեղեկացնել այստեղի Մշակույթի նախարարությանը և վերջ:  Մենք հայ բոլոր երգիչներին էլ գիտենք: Երեխաները «Հայ քաջեր» երգելով գնում են: Հետևում ենք նաև Հայաստանի հեռուստաալիքներին: 4-5 ալիք կա:

Որքա՞ն հայ է այս պահին ապրում Մուշում:

- 300 ընտանիք է ապրում Մուշում: Սա նրանց թիվն է, ովքեր ասում են, որ հայ են:

Վտանգ կա՞ այսօր:

 -Արդեն չեմ էլ հիշում, թե տարիներ առաջ ինձ քանի անգամ են ձերբակալել: Հիմա մի փոքր վիճակը փոխվել է: Այս տարի մեկ անգամ են ձերբակալել՝ ապրիլի 19-ին, ինչ է թե որդիս սոցիալական ցանցում գրել էր, թե կեղտոտ արյունները թափեցին մաքուր արյուններ: Գիշերը եկան նրան տանելու՝ ես գնացի: Մի գիշեր պահեցին ու բաց թողեցին:

Շատերը թաքցնում են իրենց հայ լինելը, արդյո՞ք թուրքական կառավարությունը չգիտի, թե նրանք իրականում ի՞նչ ազգի են:

 -Գիտի, ո՞նց չգիտի: Ամեն մարտ ամսին գալիս ու հարցնում են, թե որքա՞ն հայի զավակ է ծնվել ու անունները վերցնում են: Ուզում ես միլիոն անգամ ժխտիր: Օրինակ ՝ ասենք հայ է, դարձել է մուսուլման, երկու ժամ առաջ էշի պես գնում է մզկիթ, որ գան տեսնեն՝ ասեն օ՜, մուսուլման դարձավ: Բայց հակառակն է լինում.հայհոյում ու անցնում են: Ասա՝ այ էշի քուռակ, հայ ես, գնա գործիդ: Մարդ մի քիչ ուղեղ պետք է ունենա: Կանչում ասում եմ՝ հլը քո ազգին նայի ու դրանց՝ այդ մարդասպաններին, գողերին, ի՞նչ գործ ունես դրանց հետ:

Հայ ազգն ամբողջ աշխարհում անուն ունի, տե՛ս, Մուշը, մյուս շրջանները, բոլորը հայկական են: Ինչո՞ւ ես ամաչում կամ վախենում: Նման խոսակցություններից հետո շատերն ինձ տեսնելիս ճանապարհը փոխում են, հետո փոշմանում գալիս են:

Պետք է ասեմ, որ ի հակադրություն սրան՝ ինքնությանը վերադարձողների թիվն էլ օրեցօր ավելանում է: Դերսիմից մի քանի հոգու ես եմ ուղարկել Հայաստան, որ մկրտվեն, որովհետև այստեղ Աթեշյանը չէր կնքում:

Միգուցե հնարավոր երկրորդ ցեղասպանությունի՞ց են վախենում ինքնությանը չվերադարձողները:

-Չէ, Թուրքիան այլևս չի կարող նման բան անել: Նրան հետևող աչքերը շատ են:

Իսկ ինչպե՞ս է լուծվում ամուսնությունների հարցը.հայը հայի հե՞տ է կյանքը կապում:

-Հայերն այստեղ հայերի հետ են ամուսնանում, գոնե արյունը չեն կեղտոտում:

Հարցազրույցը՝  Անի Կարապետյանի







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.