▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները էլ բան չմնաց , որ չանեն մեր երկրի գլխին

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք ու մենք...

Ռուսաստանը` էլ բան չմնաց , որ չանի մեր երկրի գլխին:Ամեն կերպ հասկացնում են , որ վատն ենք, զոռբա ենք, (շանտաժիստ) ենք, միշտ պիտի ձեզ դավաճանենք ու ճնշենք:
Մի անգամ ,սրտանց չասեցինք, ռուս ախպեր` դուրս արի տանիցս, քեզ լավ չես պահում տանս մեջ, այ չաթլախ. («Չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված»): Քիթդ ամեն տեղ մտցնում ես, ամեն բան սեփականացրել ես, թշնամուս զենք ես տալիս ու էշ, էշ էլ արդարանում: Երեխեքիս լեզուդ ես պարտադրում, որ քո լեզվով քեզ սիրեն, իսկ հարազատ հորը` ուզում ես, որ հեշտ ուրանան, որ գլխացավանք քիչ ունենաս: Քեզ համար կարևոր է, որ էժան ու կառավարելի լինեն տանս անդամները: 
Ամեն անգամ տակդ լակած վիճակում , քամակիցդ բստրած մի նոր ճանապարհ ես մոգոնում ու նոր բան հրամայում նոքյարներիդ, որ անհասկանալի չափերի հասնող տարծքդ չփոքրանա հանկարծ: Քո ապրելակերպդ միայն ընդերքիդ հաշվին է եղել:Դարեր շարունակ իմպերիաիդ սահմանները մեծացրեցիր նամարդությամբ ու թաթարա-մոնղոլական բոլոր մեթոդները օգտագործելով: Տարբեր ցեղերի տաղանդաշատ մարդկային ռեսուրսը քեզանով անելով, դրանց ենիչերիներ դարձնելով ու ասիմիլացնելով կերտեցիր համբավդ մեծն արջի: Ամեն անգամ մատիցդ ծծած ուղի ես թելադուրում,ինքդ էլ չհասկանալով անելիքդ, որվհետև վստահ ես տիրապետությանդ ահռելի մեծության վրա: 
Պատմությունը ցույց տվեց, որ քո նման հարբեցողի բոլոր ճանապարհները ողբերգական են ու կործանարար: 
Էն , որ արյան ծով սարքեցիր, ու այդ ծովիդ համար մի էժանագին ու սուտ նավ կառուցեցիր սովետ անունով` դա էլ տեսանք , տեսանք թե ոնց հայտնվեցիր աշխարհից դուրս, որովհետև արունարբու հեղափոխություններդ սկսեցիր հաստատել ամեն տեղ ու ամեն տեղ քեզ սկսեցին ատել: Որ նավիցդ բոլորը փախչել են ուզում դա էլ է պարզ, որովհետև նավդ միայն արյան ծովերի է սովոր, որովհետև դու միշտ պիտի հարբած ու գազանացած երևաս, որովհետև քեզ կատաղած շան տեղ են պահում ուրիշները:
Քո սահմանների ահռելի չափերում` երբեք մարդը կարևոր չեղավ,մարդուն ընդերքիդ նման նյութ համարեցիր ու ինչ ասես արեցիր նրա հետ, անգամ կերար, երբ բողազդ ուտել ուզեց: Հանճարներդ՝ ցավից ու ողբից դրդված գրեցին,անմարդկային անբանությունն ու մարդկային դաժանությունը ստիպեց նրանց գոռալ, իսկ պալատական վերնախավիդ՝ եվրոպական դասատուները կրթեցին: Երբեմն խղճանք ես առաջացնում , որովհետև բոլոր ժամանակներում միևնույնն է մնացիր գավառ, կտրված աշխարհից ու չորս բոլորդ թվացյալ ու իրական թշնամիներով շրջապատված: 
Ափսոսում եմ , որ այնքան ենք այս շան հետ շնացել, այնքան ենք արժանապատիվ մարդու կերպարը կորցրել ու թուլացել, որ չենք կարողանում ինքներս դրա հախից գանք, ինքներս վռնդենք գազան շանը, որովհետև վաղուց սկսել ենք նույնանալ, նմանվել,խոսել այդ լեզվով:Վաղուց սկսել ենք կրել նրա լեզվամտածելակերպն ու համարել ,որ բարձր արժեքներից խոսելը միայն այդ լեզվով է կարելի, իսկ մեր ողորմելիների ու քաղքենիների համար այդ լեզվով խոսելը բարեկրթության ու բանիմացության հետ է կապվում:
Ափսոսում եմ , որ այսօր՝ մեր փոխարեն, ուրիշներն են ուզում մեզ ազատագրել, ուրիշները ավելի լավ են հասկացել մեր իրական տեղն ու դերը:Ափսոսում եմ ժամանակը, որ մեր միջի սուտիների պատճառով մնացել ենք արջի բերանին նայող ...:
Որպես մարդ, որպես հայ` հպարտ եմ ու հիշում եմ , ոչ այնքան հեռու ութսունականները՝ թե ինչքան ուժեղ էինք ու միասնական, որ դուրս էինք եկել սովետ կոչված հզոր մեքենայի դեմ,իսկ հետ եղավ այն ինչը կարող էր չլիներ: Եթե մենք ազատության դրոշը չգցեինք ձեռքներիցս,լյուստրացիան տեղի ունենար մեր երկրում, լակոտներիդ ցանցը չգար իշխանության ՝ դու այսօր քեզ չէիր կարող այսպես պահել իմ տարածքում: 
Պատերազմը դեռ շարունակվում է, մեր թշնամին նորից սովետ կոչված, ռուսալղոզված, տարբեր ցեղերից բաղկացած ահռելի մեքենան է մնում: Մեզանից շատերը սեփական վախերի ու խաղիկների պատճառով դրանց եղբայր են ասում, ինչի պատճառով էլ այդ հիմարները՝ տանս մեջ շարունակում է իրենց տիրոջ պես պահել: 
Մեկ անգամ պիտի արժանապատիվ մարդու նման, առանց վախերի, ամբողջ սրտով ու ոգով կարողանանք ասել՝ ռադ եղիր տնիցս , ես պարտական չեմ քեզ՝ այ անշնորհակալ նամարդ:
Դրանք՝ հենց մեր միջի ԽՈՅ-ը տեսնում են, հասկանում են , որ էլ կանգնողը չենք:Դրանք շան պես վախենում են ԽՈՅԵՐԻ միասնությունից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին